Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջում է բարձրացնել բնակչության կյանքի որակը՝ նշելով, որ չի կարելի ժողովրդին խիստ պայմաններում պահել։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի երկրի սոցիալ–տնտեսական զարգացման արդիական հարցերի լուծման հավաքին, փոխանցում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է ելնի նրանից, որ պարտավորություն ունի ժողովրդի առաջ, որոնք պահանջում են խստորեն կատարել։ «Նպատակը անփոփոխ է՝ բնակչության կյանքի որակի բարձրացումը ապահովելը տնտեսության մրցակցության աճի հիմքով»,–ասել է Լուկաշենկոն։  

Նա էկոնոմիայի նախարարին խնդրել է տեղեկացնել այն մասին, թե ինչ պետք է անել տնտեսական աճի ավելացման համար. «Ի՞նչն է զսպում այդ աճն այսօր։ Եթե վերափոխումների անհրաժշետություն եք տեսնում ցանկացած ուղղությամբ՝ տնտեսություն, հանրային կյանք, նյութական ոլորտի ձեռնարկություններն հատկապես, ապա օրենքն մեկն է՝ սոցիալական պատասխանատվությունը եւ մեր ժողովրդի շահերի հետ հավի նստելը»,–ասել է Բելառուսի նախագահը։