«Ռոսկոմնադզորը» «ՎԿոնտակտե» սոցցանցի իր պաշտոնական էջում հայտնել է ակցիայի մասին, որը հիշեցնում է Telegram-ի աջակցության ակցիան («Ռոսկոմնադզորը» արդեն երկու շաբաթ փորձում է արգելափակել այն): Միակ տարբերությունն այն է, որ եթե Telegram-ի կողմնակիցները պատուհանից թղթե ինքնաթիռներ էին դուրս նետում, ապա «Ռոսկոմնադզորը»  կոչ է անում թղթե գնդակներ նետել, գրում է «Մեդուզան»:

Ակցիան իբրեւ թե նվիրված է Ֆուտբոլի առաջնության ժամանակ հանդիպումների անցկացման մարզադաշտերում կապի որակի ապահովմանը:  Ֆլեշմոբի նախնական հոլովակում «Ռոսկոմնադզորը» 20 րոպեանոց տեսանյութի հղում է ներկայացնում, որը բացատրում է, թե ինչպես պատրաստել թղթե գնդակը: «Ռոսկոմնադզորը» կոչ է արել գնդակները 19:00-ին նետել. կիրակի օրերին  այս ժամին նաեւ  Telegram-ի աջակցության ակցիան է ընթանում: