Ռեժիսոր Ռոման Պոլանսկիին եւ երգիծաբան Բիլ Քոսբիին հեռացրել են Ամերիկյան կինոակադեմիայից: Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել բռնաբարությունների գործերով, հաղորդում է Meduza-ն:

«Վարչությունը շարունակում է սատարել էթիկական ստանդարտները, որոնք ակադեմիայի անդամներից պահանջում են մարդու արժանապատվության հանդեպ հարգանքի արժեքին համապատասխանություն»,- հայտարարել են ակադեմիայում:

84-ամյա Պոլանսկին խոստովանել է, որ 1977 թվականին բռնաբարել է 13-ամյա Սամանտա Գեյմերին: 80-ամյա Քոսբին էլ ապրիլի վերջին մեղավոր է ճանաչվել համալսարանի աշխատակցուհի Անդրեա Կոնստանդի բռնաբարության մեջ:

2017 թվականի հոկտեմբերին Ամերիկյան կինոակադեմիայից հեռացել էին նաեւ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին, որին մեղադրում էին տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ սեռական բռնության համար: