Վենեսուելայի իշխանությունները կալանավորել են երկրի խոշորագույն մասնավոր բանկի 11 բարձրաստիճան մենեջերի եւ հայտարարել, որ պետությունը ժամանակավորապես կմիջամտի հաստատության գործունեութանը՝ կապված բանկի ապօրինի գործունեության կասկածների հետ:
Ինչպես հայտնում է AP-ն, դեռեւս հայտնի չէ՝ 90-օրյա միջամտությունն արդյոք կդառնա Banesco բանկի ամբողջական կլանման առաջին քայլը:
Երկրի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը հայտարարել է, որ Banesco-ի ղեկավարները ձերբակալվել են հետաքննության արդյունքում, որը բացահայտել է «խախտումները», որոնցով կատարվել է Վենեսուելայի արժույթը դեւալվացիան:




























