Air Canada-ի ինքնաթիռում խցանված ջրարջը մի քանի ժամով հետաձգել է դեպի Տորոնտո թռիչքը, հաղորդում է CBC-ը:

Օդորակիչի փողում թաքնված կենդանուն հայտնաբերել են թռիչքից առաջ:

Տերմինալի պատուհաններից դեպքին հետեւող ականատեսները պատմել են, որ սկզբում անձնակազմը շփոթված էր եւ չգիտեր, թե ինչ պետք է անի:

 «Առաջին ժամվա ընթացքում դա նման էր սիրավեպի: Ոչ ոք նման բան երբեք չէր տեսել», — ասել է ուղեւորներից մեկը՝ Դեմիեն Լին:

Նրա խոսքով՝ անձնակազմը ստիպված էր հանել օդանավի պանելները ջրարջին դուրս հանելու համար: Մի քանի ժամից նրանք կարողացել են փրկել կենդանուն եւ նա անմիջապես փախել է: Մինչեւ այժմ անհայտ է, թե ինչպես նա կարող էր հայտնվել օդորակիչի փողում:

Որպես փոխահատուցույմ ընկերությունը թռիչքի հետաձգման համար ուղեւորներին օդանավակայանում սննդի գնման կտրոններ է տվել եւ զեղչ հաջորդ թռիչքի համար: