ԱՄՆ-ում ամենահայտնի Mega Millions վիճակախաղի հաղթող տոմսը, որի շահումը կազմել է 143 մլն դոլար, ԱՄՆ-ի Օհայո նահանգում վաճառվել է, հաղորդում է Associated Press (AP)-ն:
Դեռ հայտնի չէ, թե ով է գնել տոմսը:
Վիճակախաղի հաղթողը կարող է 180 օրվա ընթացքում ստանալ գումարը: Եթե նա ցանկանա միանգամից ստանալ ամբողջ շահումը, ապա գումարը կկազմի 86.4 մլն դոլար՝ առանց հարկերի: Ամբողջ շահումը հնարավոր կլինի ձեռք բերել, եթե հաղթողը համաձայնի այն 30 տարվա ընթացքում կանոնավոր վճարումների տեսքով ստանալ:
Վերջին անգամ Օհայոյում Mega Millions-ի հաղթող տոմս վաճառել էին 2015-ի նոյեմբերին, այն ժամանակ շահումը 202 մլն դոլար էր կազմել:




























