Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը մասնակցելու Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հրավերքն արդեն ուղարկվել է, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ հրավերքը փոխանցվել է Լիտվայի դեսպանատուն:

Ավելի վաղ Լիտվայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Դալյա Գրիբաուսկայտեն եւ Մոսկվայում երկրի դեսպան Ռեմիգիյուս Մոտուզասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավերք չեն ստացել:

Նշվում էր, որ արարողությանը մասնակցելու մասին որոշումը կընդունեն հրավերքը ստանալուց հետո:

Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը ավանդաբար տեղի կունենա մայիսի 7-ին:

Կրեմլում պատմել են ՌԴ նախագահի երդմնակալության սցենարի ու նրա շքերթի մասին