TripAdviso ճամփորդությունների կայքը իր «Ամրագրման համար լավագույն ժամանակ»  զեկույցում վերլուծել է հանգստյան օրերին ամբողջ աշխարհում հյուրանոցների ամրագրման ամենացածր արժեքի մասին տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 Ըստ հետազոտության՝ Ասիայում ցանկալի է հյուրանոցներ ամրագրել ուղեւորությունից հինգ շաբաթ առաջ, դա կօգնի տնտեսել մոտ 22 տոկոս գումար։ Այդ նույն ժամկետն է խորհուրդ տրվում այն զբոսաշրջիկներին, որոնք մտադիր են հանգստանալ Փարիզում կամ Լոնդոնում։

Հյուրանոցներն ամենաէժան գնով  Բանգկոկում հնարավոր է ամրագրել ուղեւորությունից երեք ամիս առաջ (16 տոկոսի խնայողություն), Հանոյում՝ երկու ամիս առաջ (14 տոկոս խնայողություն), իսկ Տոկիոյում՝ մեկ ամիս առաջ (30 տոկոս խնայողություն)։

Ինչ վերաբերում է եվրոպական քաղաքներին՝ ապա առավել շահավետ է հյուրանոցները ամրագրել մի քանի ամիս առաջ՝ Բարսելոնի (23 տոկոս) դեպքում՝ երեքից ինը ամիս առաջ, Հռոմի (22 տոկոս) ու Պրահայի (20 տոկոս) դեպքում ՝ երեքից ութ ամիս առաջ ։