ԱՄՆ-ի ոչ մի հայտարարություն չի փոխի Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի՝ Չինաստանին պատկանելը։ Այս մասին կիրակի հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Սպիտակ տունը սուր քննադատության էր ենթարկել չինական իշխանությունների պահանջը օտարերկրյա ավիաընկերություններից չվերթների մասին տեղեկություններում նշել Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի՝ Չինաստանին պատկանելը։

Նա շեշտել է, որ օտարերկրյա ընկերությունները, որոնք աշխատում են Չինաստանում, պետք է հարգեն տեղի կանոններն ու օրենքները։