Բրազիլացի Մարցիո Մատոլիասն արդեն 22 տարի ապրում է ավազից պատրաստված ամրոցում, որը հենց ինքն է իր ձեռքերով կառուցել, գրում է iz.ru-ն։

«Ես չեմ վճարում կենցաղային ծառայությունների ու վարձակալության համար, ես ինձ լավ եմ զգում․․․ ինձ դուր է գալիս քնել ծովի ափին»,- պատմում է նա։

Ընդ որում բրազիլացին տանը հավաքել է գրադարան, իսկ երբ չի կարդում կամ ձկնորսությամբ չի զբաղվում՝ նա գոլֆ է խաղում։

Մարդիկ նրան կոչել են «լողափի թագավոր»։