Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Լիտվայի նախագահ Դալե Գրիբաուսկայթեի եւ Մոսկվայում դեսպան Ռեմիգիյուս Մոտուզասի՝ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հրավերի առնչությամբ ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ «Gazeta.ru»-ն, որը գրել է այդ իրավիճակի մասին, մերձբալթյան լրատվամիջոցների մատուցմամբ բոլորին շփոթության մեջ է դրել՝ սկզբում պարբերականը հայտնել է, որ լիտվական կողմը միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել, ապա որ այն փոխանցել են երկրի նախագահին։

Ապա ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ հրավերը ուղարկվել է «Լիտվայի դեսպանատուն ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտին» դեսպանի անունով։

Լիտվայի ԱԳՆ-ում հաստատել են, որ ուրբաթ ուշ երեկոյան դեսպանը ստացել է երդմնակալության հրավերը, բայց չի կարող մասնակցել, քանի որ այց է նախատեսված Ուզբեկստան։

Պուտինի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին Կրեմլի տարածքում։