Փողոցային մրցարշավների սիրահար սկանդալային Մառա Բաղդասարյանը դիմել է  Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչություն իր վարորդական իրավունքները վերադարձնելու խնդրանքով։ Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանի մամուլի խոսնակ Անաստասիա Թաթարուլյան հայտնել է, որ Բաղդասարյանը հայց է ներկայացրել Մոսկվայի ոստիկանության պրոֆիլային ստորաբաժանում։  

Բաղդասարյանը դրանով խնդրում է վարորդական իրավունքի հանձնման մերժումը ճանաչել անօրինական եւ պարտավորեցնել վերացնել իրավունքների եւ ազատությունների խախտումը վարորդական իրավունքի հանձնման միջոցով։

Հայցը կքննվի մայիսի 18-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը մեկն էր Gelandewagen–ի մրցավազքի ոսկյա երիտասարդության հետ կապված պատմության դերակատարներից։ Դրանից հետո նա մի քանի անգամ կալանավորվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։ Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել են նաեւ առողջական խնդիրներ՝ համաձայն գործի նյութի՝ նա տառապում է էպիլեպսիայով։

Դատարանի որոշմամբ՝ Բաղդասարյանը զրկվել է վարորդական իրավունքից, եւ այն հետ կարող է ատանալ միայն բժիշկների համաձայնությամբ։