Լեգենդար The Beatles ռոք խմբի երաժիշտ Ջորջ Հարիսոնի առաջին էլեկտրակիթառը ԱՄՆ–ի Julien's Auctions–ում վաճառքի է հանվել 200 000-300 000 դոլարով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։  

Լարային Hoffner Club 40 գործիքով Հարիսոնը նվագել է որպես The Quarrymen խմբի առաջատար կիթառահար։ Նա էլէկտրակիթառը The Swinging Blue Jeans լիվերպուլյան խմբի անդամ Ռեյա Էնիսի հետ փոխանակել է ակուստիկ կիթառով, ապա 1965 թվականին  Հարիսոնը այն նվիրել է երաժշտական փառատոններից մեկի կազմակերպիչներին, որը հետո նվիրել են գերմանական փոփ խմբի անդամին, որը 2017 թ. մահացել է։ Նրա այրին կիթառը աճուրդի է հանել։