Ռուսաստանն արեւելյան Միջերկրածովում իր ռազմածովային ներկայությունն ամրապնդելու համար օգտվեց Սիրիայում իր ռազմական դերից՝ տարածաշրջանը «շատ խիտ» դարձնելով: Այս մասին AP-ին տված հարցազրույցում հայտարարել է հարավային Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված ուժերի հրամանատարության ղեկավար, ՌԾՈՒ ծովակալ Ջեյմս Ֆոգգոն:
Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգտվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հուսահատությունից, որպեսզի Սիրիայի սահմաններից դուրս ընդլայնի Ռուսաստանի ռազմական ուժը:
Հայտարարելով, ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ որոշ վտանգավոր կամ ոչ պրոֆեսիոնալ միջադեպերի մասին, Ֆոգոն նշել է, որ ռուսական նավերը արևելյան Միջերկրածով են տեղափոխվում:




























