ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսը հաջորդ շաբաթ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացմանը չեն մասնակցի, հաղորդում է AP-ն:
Սպիտակ տունը հաղորդում է, որ Թրամփն արարողությանը բարձրաստիճան պատվիրակություն կուղարկի: Պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը: Դրա կազմում կլինեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, նախագահի դուստրը եւ փեսան՝ Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները:





























