ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանական միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր որոշումը վաղը՝ մայիսի 8-ին կհայտարարի: «Իրանի գործարքի հետ կապված իմ որոշումը ես հայտարարելու եմ վաղը՝ ժամը 14:00-ին, Սպիտակ տանը», - Twitter-ում գրել է նա:
Նշենք, որ մայիսի 12-ին լրանում է այն ժամկետը, որը Թրամփը տվել էր Իրանի հետ համաձայնագրի «ուղղման» համար, որը նա «աղետալի» է համարում: Նա հայտարարել էր, որ եթե համաձայնագիրը չվերանայվի, ապա ԱՄՆ-ն դուրս կգա գործարքից:





























