ԱՄՆ Հավայի նահանգի իշխանությունները կարող են արգելել արեւապաշտպան միջոցների վաճառքը դրանում քիմիական նյութերի պարունակության պատճառով։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի կայքում, փոխանցում է Gazeta-ն։ Համապատասխան օրինագիծը ուժի մեջ կարող է մտնել 2021 թվականին։

«Ամերիկյան Հավայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է օրինագիծը, որը արգելում է արեւապաշտպան կրեմների վաճառքը, որոնք օկսիբենզոն եւ օքտիլմեթոկսիցինամատ են պարոունակում, որոնք տեղի գիտնականների կարծիքով, նպաստում են կորալների սպիտակեցմանը եւ առաջացնում են դրանց ու մյուս ծովային օրգանիզմների գենետիկ խանգարում»,-նշվում է հայտարարությունում։