Ռուսաստանում իսլամական հեռուստաալիք է հայտնվելու: Հեռարձակումը մեկնարկելու է առաջիկա ամիսներին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը: Նրա խոսքով, ալիքի հիմնական բովանդակությունը լինելու են լուսավորչական հաղորդումները:
«Կարծում ենք, որ երիտասարդությանն անհրաժեշտ է դաստիարակել այլ դավանանքների նկատմամբ հանդուրժողականության ոգով»,- ասել է Գայնուտդինը:
Ավելի վաղ իսլամի հիմունքները տարածելու նպատակով ալիք ստեղծելու առաջարկ էր արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:




























