1995 թվականին ամերիկացի միլիարդատեր Դեւիդ Ռոքֆելերի 80-ամյակին նվիրած քրոնոմետրը դարձել է Փեգի եւ Դեւիդ Ռոքֆելերների հավաքածուից աճուրդի առաջին փուլում ամենաթանկ վաճառված իրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Christie աճուրդի տան կայքի տվյալների՝ 110.8 գրամ ոսկե կորպուսով Tiffany ապրանքանիշի շղթայով քրոնոմետրը վաճառվել է 52.5 հազար դոլարով: Քրոնոմետրի սկզբնական գինը 1.5-2.5 հազար դոլար էր:
Դեւիդ Ռոքֆելերը (1915-2017) Ջոն Ռոքֆելերի (1839-1937) թոռն է, «Standard Oil» նավթային ընկերության հիմնադիրըը եւ ԱՄՆ-ի առաջին դոլարային միլիարդատերերից մեկը: Ռոքֆելերները ունեցել են վեց երեխա, 10 թոռ եւ նույնքան ծոռ:
2016 թվականին Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել էր Միացյալ Նահանգների ամենահարուստ ընտանիքների վարկանիշը: Ռոքֆելերները 23-րդ տեղն էին զբաղեցրել, նրանց ամբողջ ունեցվածքը գնահատվել է 11 մլրդ դոլար:



























