ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը առաջին անգամ պատմության մեջ հատուկ ներկայացուցիչ է նշանակել մահմեդական համայնքներում:
«Ինչպես հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կահիրեում եւ Անկարայում, Վաշինգտոնը ուզում է նոր էջ բացել մահմեդականների հետ հարաբերություններում, որը հիմնված կլինի փոխադարձ շահերի եւ հարգանքի վրա», — երեկ հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նորանշանակ ներկայացուցչի` Ֆարահ Փանդիթի երդմնակալության ժամանակ: Փանդիթը մահմեդական է, ծնվել է Հնդկաստանում, ապա ծնողների հետ տեղափոխվել ԱՄՆ:



















