Բջջային հեռախոսների համար նախատեսված ուսուցողական սերիալը՝ «1968. Digital»-ը, որը նկարահանվել «screen life» նոր ձեւաչափով, ներկայացրել են Կաննի ռուսական տաղավարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
««1968. Digital» նախագիծը կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության պատմության մեջ առաջին ուղղահայաց սերիալն է, որը ստեղծվել է բջջային հեռախոսների համար: Ամերիկայում այն կտարածվի Buzzfeed-ում, Ֆրանսիայում Liberacion-ում, իսկ Ռուսաստանում «Ամեդիատեկում» եւ «Վկոնտակտեում»», - ասել է գաղափարի հեղինակ Կարեն Շահինյանը:
Իր հերթին պրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը բացատրել է, որ սերիալը ստեղծվել է «screen life» նոր ձեւաչափով, երբ ֆիլմի բոլոր գործողությունները տեղափոխվում են հերոսների բջջային հեռախոսների էկրաններին: Այսպիսով, սերիայի քառասուն դրվագներում հեռուստադիտողները քաղաքական գործիչների կյանքին կհետեւեն նրանց բջջային հեռախոսների միջոցով, թեեւ Ֆրանսուա Տրյուֆոն, Մուհամմեդ Ալին, Էնդի Ուորխոլը եւ Վլադիմիր Վիսոցսկին հեռախոս չեն ունեցել:





























