Գերմանացի մոդելյեր Կարլ Լագերֆելդը սպառնացել է հրաժարվել Գերմանիայի քաղաքացիությունից, եթե կանցլեր Անգելա Մերկելը չփոխի միգրացիոն քաղաքակնությունը: Այս մասին նա հայտնել է ֆրանսիական Le Point շաբաթաթերթին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նա իսկապես պետք է ասեր, որ (Գերմանիային) անհրաժեշտ է մեկ միլոն փախստական ընդունել, մինչդեռ Ֆրանսիան, որն իրեն մարդու իրավունքների գլխավոր պաշտպան է անվանում, համաձայնել է միայն 30 հազարի ընդունե՞լ», — ասել է նա՝ նշելով, որ կանցլերը իր մոտ զզվանք է առաջացնում:

Մոդելյերը Մերկելին նաեւ մեղադրել է նրանում, որ նրա քաղաքականության պատճառով Բունդեսթագում աջ արմատականներն են հայտնվել:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը գոյություն չուներ, բայց մի արտահայտությամբ այն  հնարավոր դարձրեց դրա ստեղծումը, հեռացնելով երկու միլիոն ընտրողներին եւ հարյուրավոր այս նեոնացիստներին խորհրդարան ուղարկելով», - նշել է Լագերֆելդը:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Բունդեսթագում հայտնվեց  2013 թվականին հիմնադրված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Այն խորհրդարանում 94-րդ տեղ ստացավ՝ մանդատների թվով երրորդ ուժը դառնալով: