Հայաստանը Չինաստանի բարեկամ գործընկերն է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Գեն Շուանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրվելը :
«Մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը եւ պատրաստ ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները եւ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնել», - ասել է նա:





























