2019 թվականին նավթի գինը կարող է աճել բարելի դիմաց մինչեւ 100 դոլար: Նման եզրահանգման են եկել Bank of America-ի վերլուծաբանները, հայտնում է Bloomberg-ը:

Փորձագետները գների աճը կապել են Վենեսուելայից եւ Իրանից մատակարարումների խափանման, ինչպես նաեւ նավթի համաշխարհային պաշարների կրճատման հետ: Այս գործոնները միանշանակ կբերեն նավթի գնի թանկացման՝ տակառի դիմաց մինչեւ 90 դոլար, իսկ արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը ուժի մեջ թողնելու ՕՊԵԿ-ի որոշման, ինչպես նաեւ Թեհրանի դեմ պատժամիջոցների սահմանման դեպքում Brent տեսակի նավթը կնվաճի 100 դոլարի նիշը:

Սա Ուոլ սթրիթում բարձրաձայնված առաջին ենթադրությունն է սեւ ոսկու բարձր գների վերադարձի մասին: Մեկ այլ խոշոր խաղացող՝ Goldman Sachs Group Inc.-ը 2019 թվականին սպասում է տակառի դիմաց մինչեւ 82,5 դոլարի գնաճ:

Մոսկովյան բորսայում մայիսի 11-ին Brent տեսակի նավթը վաճառում են 77,45 դոլարով: