ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լեւոն Վահրադյանը նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Լեւոն Վահրադյանին նշանակել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:

Լեւոն Վահրադյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի հունվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

1990-2000 թթ սովորել եւ ավարտել է Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցը։

2000-2004 թթ սովորել եւ ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

2004-2006թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2006-ից 2010-ին Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում աշխատել է որպես դասախոս։ Զուգահեռաբար մարզել է ՀՀ բասկետբոլի պատանիների հավաքականը։

2007-2012թվականներին աշխատել է Երեւանի համար 13 մանկապատանեկան համալիր մարզադպրոցում, որպես մարզիչ։

2010-2012թթ սովորել եւ ավարտել է ՀՀ Պետական Կառավարման ակադեմիան։

2012-2013թթ աշխատել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի օգնական։

2013-2014 թթ աշխատել է Հայաստանի «Ազգային Օլիմպիական Կոմիտե» իրավաբանական անձանց միությունում որպես կադրերի, գործերի կառավարման եւ արձանագրային բաժնի  պետ։

2014-2015 թթ աշխատել է ՀՀ սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարության «Թիավարության մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան» դպրոցի տնօրեն։

2015-2016թթ աշխատել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական։

2016 թվականի հունիսից աշխատում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության» վարչության պետ։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։