Ֆինլանդիայի ափային պահակախումբը ձկնորսական ցանցերից սապատավոր կետին փրկելու գորոծղություն է իրականացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆինլանդիայի ափին կետերը վերջին անգամ նկատվել են 12 տարի առաջ:

 «Ծովային փրկարարական կենտրոնը մոտ 14 ժամ հետո հաղորդեց, որ Բերգո շրջանում՝ Օստրոբոտնիայում, սապատավոր կետ է հայտնաբերվել, որը մոլորվել է ձկնորսական ցանցերում», — նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարական գործողության արդյունքում մոտ 7-8 մետր երկարությամբ կետին ազատել են ցանցերից:

Ավելի վաղ կետին Ֆինլանդիայի ափերի մոտ  նկատել էին 12 տարի առաջ:

Ֆիննական օրենքների համաձայն՝ արգելվում է  կետերին մոտենալ, իսկ դրանց հայտնաբերման դեպքում հարկավոր է իշխանություններին տեղեկացնել: