Շոտլանդիայում կովերի կրծքի բորբոքումը կանխելու համար սկսել են հին կրծկալներ օգտագործել: Գաղափարի հեղինակը շոտլանդական նախալեռներում Իստեր Ռոս շրջանի ֆերմերներն են, հաղորդում է BBC-ն:

Կովերից մեկի հորթը կրծքի միայն առջեւի հատվածից էր կաթ խմում, ինչի պատճառով մյուս հատվածը կաթով էր լցվում եւ բորբոքվում էր: