Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Ժոզե Մանուել Բարոզոյի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Այդպիսով Բարոզոն, որը նախկինում Պորտուգալիայի վարչապետն էր, անընդմեջ երկրորդ հնգամյա ժամկետի համար ստանձնում է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Քվեարկության ընթացքում Բարոզոյի օգտին եղել է 382 կողմ, 219 դեմ եւ 117 ձեռնպահ ձայն: Բարոզոն Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի նոյեմբերից: