Պետք է հասկանալ՝ Եվրոպական Միությունը կարող  է ապավինել ԱՄՆ-ին որպես դաշնակից։ Այս մասին ԱՄՆ բացասական քայլերի ֆոնին ԵՄ քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«Ժամանակն է, որ ԵՄ-ն հոգա իր սեփական պաշտպանական կարիքները։ Եվրոպան համաշխարհային հարթակում ամուր դիրքեր հաստատելու եւ իր շահերին հետամուտ լինելու համար պետք է հոգ տանի իր պաշտպանության մասին, այդ թվում՝ պաշտպանի իր շահերի ԱՄՆ-ից, եթե վերջինս բացասական քայլեր կատարի, կիրառի արտատարածքային իրավասության ԵՄ երկրների դեմ։»,-ընդգծել է դեսպանը։

Մարտին Թրամփը պողպատի ներմուծման համար սահմանեց 25 տոկոս, իսկ ալյումինի ներմուծման համար 10 տոկոս մաքսատուրք: Որոշ երկրներ ժամանակավորապես ազատվել են այդ մաքսատուրքերից, որոնց թվում են Կանադան, ԵՄ-ն եւ Մեքսիկան:

ԵՄ-ն ասել է, որ հետաձգելը երկարաձգում է շուկայի անորոշությունը, որն արդեն ազդեցություն է ունեցել բիզնեսի վրա: «Որպես ԱՄՆ-ի երկար տարիների գործընկեր մենք չեն բանակցի սպառնալիքի տակ»,-նշել են ԵՄ-ից: