Մելանյա անունը վերջին ժամանակներս շատ արագ տարածվում է ստացել եւ այդ անվամբ սկսել են ավելի հաճախ նորածին աղջիկներին անվանել։ Այս մասին նշված է ԱՄՆ սոցիալական ապահովության վարչության 2017 թվականի անունների տարածվածության տարեկան վարկանիշային ցուցակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ այդ տվյալների՝ երկրի առաջին տիկնոջ անունը ներառվել է առավել արագ ժողովրդականություն ստացած անունների հնգյակում։ Ընդհանուր վարկանիշում այն բարձրացել է 720 սանդղակով։ Կանանց անունների այս ցուցակը գլխավորում է Էնսլին (բարձրացել է 1461-ից 965-րդ սանղակ), նրան հաջորդում է Օկլինը (1072-ից 886-րդ սանղակ)։ Մելանյա անունը հունական արմատներ ունի եւ նշանակում է «սեւ, մուգ»։
Վերջին ժամանակներս ԱՄՆ նախագահի կնոջ ժողովրդականությունը նկատելիորեն աճել է, այդ թվում՝ դեմոկրատների շրջանում։ CNN-ի վերջերս կատարված հարցման համաձայն՝ 57 տոկոս ամերիկացիներ հայտնել են, որ լավ տպավորություն ունեն Մելանյա Թրամփի մասին, հունվարին նրանց թիվը 47 տոկոս էր, իսկ հարցվածների 27 տոկոն էլ բացասաբար է վերաբերվում առաջին տիկնոջը։
Մելանյա Թրամփը Դոնալդ Թրամփի հետ ամուսնացել է 2005 թվականին։ Նա ծնվել է Սլովենիայում, մինչ ամուսնանալը կրել է Քնաուս ազգանունը, 16 տարեկանից զբաղվել է մոդելային բիզնեսով։ Սլովենիայի համալսարանում ստացել է դիզայների մասնագիտություն, 1996 թվականից ապրել է Նյու Յորքում, ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, 2005 թվականին դարձել է Կարմիր Խաչի ամերիկյան բաժանմունքի բարի կամքի դեսպանը։




























