Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կիրակի Պեկինում բանակցություններ է վարել Չինաստանի ԱԳ ղեկավար Վան Իի հետ: Գործընկերները քննարկել են իրանական միջոուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո գործարքի ճակատագիրը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են իրանական միջուկային գործարքի ճակատագիրն ու երկկողմ քաղաքական եւ տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները:
«Իրանի եւ Չինաստանի հարաբերություները շատ լավն էին նաեւ համաձայնագրից առաջ, դրա գործողության ընթացքում, ներկայում էլ այդ լավ հարաբերությունները շարունակվում են: Չինաստանը, անխոս, եղել է Իրանի գործնական գործընկերը: Վստահ ենք, որ այսօր էլ չինացիները մեզ հետ կլինեն»,- ասել է Զարիֆը:
Չինաստանի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ ուրախ է, որ Իրանը Չինաստանն է ընտրել որպես միջուկային գործարքի պահպանման հարցով քաղաքական խորհրդակցությունների անցկացման առաջին վայր:





























