Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Փարիզում անցորդների վրա հարձակում գործած չեչեն Խասան Ազիմովը հենց Ֆրանսիայում է ահաբեկիչ դարձել, ուստի պատասխանատվությունը, որ նա հանցագործ ուղի է ընտրել, ընկնում է այդ երկրի վրա, հայտնում է «Վզգլյադ»-ը։

«Խասան Ազիմովը իսկապես 14 տարեկանը լրանալուց հետո ստացել է Ռուսաստանի անձնագիր։ Սակայն, տվյալ անձնագիրը ներկայումս վավեր չէ, քանի որ նա 20 տարի նորը չի ստացել։ Այս առնչությամբ անհրաժեշտ եմ գտնում հայտարարել, որ ամբողջ պատասխանատվությունը, որ Խասան Ազիմով հանցագործ ուղի է ընտրել, ամբողջությամբ ընկնում է Ֆրանսիայի վրա»,-գրել է Կադիրովը Теlegram-ում։

Նրա խոսքով՝ անձը եւ նրա հայացքները ձեւավորվել են ֆրանսիական հասարակությունում։ Ավելին, Կադիրովը տեղեկություն ունի այն մասին, որ Ազիմովը կապեր է ունեցել Ֆրանսիայի իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների հետ։

«Արեւմտյան երկրները ջերմ պայմաններ են ստեղծել բոլոր նրանց համար, որոնք թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի դեմ, ընդհանուր առմամբ, եւ Չեչնիայի դեմ մասնավորապես, հատուկ ծառայությունները նրանց պատրաստում են Մերձավոր Արեւելքի զինված հակամարտությունների գործողություններին։ Հնարավոր է, նրանցից ոմանք դուրս են գալիս վերահսկողությունից եւ նման հանցագործություններ իրականացնում»,-նշել է Կադիրովը։

Կադիրովը համոզմունք է հայտնել, որ եթե Խասանը մանկությունն ու երիտասարդությունն անցկացներ Չեչնիայում, ապա նրա ճակատագիրը այլ կերպ կդասավորվեր։