Ամերիկյան մասնավոր հատվածը կարող է առանց խոչընդոտների ներդրումներ անել Հյուսիսային Կորեայում, եթե Փհենյանն ամբողջությամբ հրաժարվի միջուկային զենք մշակելու ծրագրից: Fox News հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա կլինի <...> մասնավոր հատվածը: Ամերիկացիները <...> կգան, որպեսզի օգնեն էներգետիկ ցանց կառուցել»,- նշել է Պոմպեոն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նաեւ կօգնի ներդրումներ կատարել Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսությունում եւ ենթակառուցվածքներում, եթե Փհենյանն ամբողջությամբ կատարի Վաշինգտոնի պահանջները:

Պոմպեոն հայտարարել է նաեւ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացի շարունակման մասին: «Մենք դեռեւս այն կետում չենք, որպեսզի կարողանանք հայտարարել ցանկալի նպատակներին հասնելու մասին: Դեռ շատ աշխատանք կա անելու»,- նշել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կհանդիպեն հունիսի 12-ին Սինգապուրում: