ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը համագործակցում են չինական ZTE հեռահաղորդակցական ընկերության գործունեությունը վերականգնելու հարցով: Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով այն մասամբ դադարեցրել է օպերացիոն գործունեությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Twitter-ում:
«Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն ու ես համագործակցում ենք՝ չինական խոշորագույն ZTE ընկերությանն արագորեն բիզնես վերադառնալու հնարավորություն տալու համար»,- գրել է նա:





























