Ռուսաստանի Ստավրոպոլի եւ Սվերդլովսկի մարզերի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի բնակիչ, 31-ամյա Արայիկ Աթոյանին, ով դաշնային հետախուզման մեջ էր՝ պատվերով սպանությունը կատարելու համար:

Նա մեղադրվում է Ստավրոպոլի մարզի մասնավոր պարեկային ձեռնարկությունների մեկի տնօրենի պատվերով սպանության մեջ, որը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերին:

Քննության վարկածով, հարձակում գործելով գործարարի վրա եւ դաժանաբար հաշվեհարդար տեսնելով, նա նստել է վերջինիս մեքենան եւ թաքնվել դեպքի վայրից:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել պատվիրված սպանության եւ ավազակության հատկանիշներով: