Գերմանիայի համար կարեւոր է ՆԱՏՕ–ի առաջ պարտականությունները կատարելը, այդ թվում` ՀՆԱ–ի երկու տոկոսով ռազմական ծախսերի ավելացումը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հավելելով, որ այդ նպատակը «ինչ–որ ֆետիշ» չէ, փոխանցում է Reuters–ը։ Նրա խոսքով՝ այդ անհրաժեշտությունը կապված է աշխարհի անվտանգության փոփոխվող պահանջների հետ։

Մերկելը նաեւ կոչ է արել Գերմանիայի համար հավատարիմ մնալ բազմակողմ համաձայնագրին այն ժամանակ, երբ ԱՄՆ–ն դուրս է եկել միջուկային համաձայնագրից եւ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից։ Նա նշել է, որ անդրատլանտյան հարաբերությունները եվրոպական անվտանգության ամուր հիմքն են շարունակում լինել, չնայած տարաձայնություններին։