ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երակարաձգել է միակողմանի պատժամիջոցները նրանց  նկատմամբ, ովքեր Վաշինգթոնի կարծիքով,  «Եմենում խաղաղությանն ու կայունությանն են  սպառնում»: ԱՄՆ վարչակազմի ղեկավարի ստորագրած համապատասխան ծանուցագիրը երկուշաբթի տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեքստի համաձայն, խոսքը 2012 թվականի մայիսի 16-ին Բարաք Օբամայի գործադիր որոշման ժամկետի երկարացման մասին է: Այս որոշումը թույլ է տալիս երկարաձգել միակողմանի տնտեսական պատժամիջոցները:

Հրամանը ազդում է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տարբեր կազմակերպությունների վրա: Վաշինգթոնը մտադիր է պատժել նրանց, ում գործողությունները, ըստ ԱՄՆ իշխանությունների, «Եմենում սպառնում են խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը»:

Թրամփի ստրոագրած հրամանագիրը ԱՄՆ ֆինանսների նախարարությանը տվել է լիազորություններ՝ սառեցնելու Միացյալ Նահանգներիում գտնվող այն անձանց եւ կազմակերպությունների ակտիվները, որոնք Վաշինգթոնի կարծիքով, փորձում են վնասել Եմենում կարգավորման գործընթացը: Բացի դրանից, ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է որեւէ գործ ունենալ նրանց հետ, որոնց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ: