Կատալոնիայի խորհրդարանը այսօր տարածաշրջանային կառավարության նախագահ ընտրեց Կիմ Տորային՝ ավարտելով Կատալոնիայում կես տարի տեւած անիշխանության ժամանակաշրջանը, սակայն նոր հիմք պատրաստելով Իսպանիայի կենտրոնական իշխանությունների հետ դիմակայության համար, հաղորդում է AP-ն: Թեկնածուի օգտին քվեարկել է 66, դեմ` 65 պատգամավոր: CUP -ի չորս անդամները ձեռնպահ են մնացել:
Կիմ Տորայի ՝ անջատողականի եւ Omnium Cultural կատալոնական հասարակական կազմակերպության ղեկավարի թեկնածությունն առաջարկել էր Կատալոնիայի կառավարության նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը:
Ընտրվելուց հետո Կիմ Տորան իր ելույթում կառավարության նպատակներից մեկն է անվանել Պուչդեմոնի առաջադրումը որպես Կատալոնիայի օրինական նախագահ:
Բացի այդ, նա խոստացել է ստեղծել «վտարության պետական խորհրդ» եւ սահմանադրական ժողով հրավիրել նահանգի նոր Սահմանադրության մշակման համար:
Պուչդեմոնն այժմ երկրից չհեռանալու ստորագրությամբ գտնվում է Գերմանիայում: Իսպանիայի իշխանությունները Պուչդեմոնին մեղադրում են անջատողականության մեջ այն բանից հետո, երբ նա որպես Կատալոնիայի նախկին ղեկավար մասնակցել է 2017-ին անկախության մասին հանրաքվեին: Բացի այդ նա մեղադրվում է նաեւ պետական միջոցների յուրացման մեջ:





























