Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ քննարկել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հետագա համագործակցությունը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության շտաբում հանդիպում ունեցա կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Ես նախագահին տեղեկացրեցի հայաստանյան վերջին իրադարձությունների եւ ներկայիս իրավիճակի մասին: Մենք քննարկել ենք մեր կուսակցության հետագա մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության գործունեությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հետագա համագործակցությունը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում»,- գրել է Աշոտյանը:





























