Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կարծիքով, «անհրաժեշտ պայման է» իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հասնելու համար: Նման հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Այն նվիրված է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը, հաղորդում է iz.ru-ն:
Նշվում է, որ «այս որոշումը չի նշանակում, որ վերջնական կարգավիճակը որոշելու համար ԱՄՆ-ի իշխանությունները այս կամ այն կողմի հանդեպ որոշակի դիրք են զբաղեցնում»:
Ըստ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների, այս հարցի մասին որոշումը պետք է կայացվի հենց իսրայելցիների եւ պաղեստինցիների կողմից:





























