«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը նշանակվելու է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի առաջին տեղակալ։ Այդ մասին Արշակյանը հայտնել է NEWS.am-ի թղթակցին։

Նա նշել է, որ այսօրվանից արդեն դե ֆակտո աշխատում է, առավոտվանից եղել է նախարարությունում, ծանոթացել իրավիճակին, հանդիպումներ է ունեցել։

Հակոբ Արշակյանի խոսքով, աշխատանքը շատ է, սակայն վճռական է տրամադրված՝ իրեն վստահված ոլորտում լավագույնս աշխատելու համար։

Նշենք, որ փոխնախարարներին նշանակում է վարչապետը։

Ըստ ամենայնի, նշանակման հրամանը կլինի վաղը, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին, հանդիպումներ ունեցել Սոչիում եւ միայն երեկոյան է վերադարձել Հայաստան։