Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության կազմի մասին:

Դրա համաձայն՝ կրթության եւ գիտության նախարարությունը բաժանվելու է երկու գերատեսչությունների` լուսավորության նախարարության եւ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությունների միջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Լուսավորության նախարարությունը կվերահսկի դպրոցները եւ մասնագիտացված միջնակարգ դպրոցները: Գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությունը պատասխանատու կլինի համալսարանների եւ գիտական հաստատությունների, ինչպես նաեւ կզբաղվի երկրում գիտության զարգացմամբ: