Քիչ առաջ ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է Արամ Պետրոսյանը եւ լուսանկար հրապարակել։
Լիպարիտ Պետրոսյանը ձերբակալվել էր 2013 թվականին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով։Հիշեցնենք, որ նա«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի եղբայրն է:
Նշենք, որ այս գործով օրեր առաջ ազատ էր արձակվել 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանը:
Այս պահին անազատության մեջ են Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը։





























