Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել շվեյցարական Novartis դեղագործական ընկերության կոռուպցիոն գործը հետաքննության համար Արդարադատության նախարարությանը փոխանցելուն եւ որոշում չի կայացրել տասը քաղաքական գործիչներին` երկու նախկին վարչապետներին եւ ութ նախկին նախարարներին կաշառակերության համար հետապնդումների վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խորհրդարանը համարել է, որ իշխանության անդամներին կոռուպցիայի մեջ մեղադրելու լիազորություն չունի:
Գործն Արդարադատության նախարարությանը փոխանցելու եւ քաղաքական գործիչների հետապնդումների դեմ որոշմանը կողմ են քվեարկել իշխող կոալիցիայի եւ «Ոսկե այգ» արմատական աջ կուսակցության պատգամավորբերը, մյուս ընդդիմադիր կուսակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:
Ընդդիմությունը կառավարությանն «ինտրիգների» մեջ է մեղադրել, գործն անվանելով «փուչիկ», իսկ քվեարկության արդյունքները իշխող կոալիցիայի ֆիասկո է անվանել:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մտադիր է ամբողջությամբ լուս սփռել այս գործի վրա եւ թույլ չտալ, որ մեղավորները պատասխանատվությունից խուսափեն:
«Եվ միակ միջոցը գործը սովորական արդարադատությանը վերադարձնելն է, որը միակն է, ով կարող է որոշել», - ասել է վարչապետը:
Ըստ նրա, օրենքը թույլ չի տալիս ճանաչել, որ կաշառակերությունը եւ փողերի լվացումը կապված չեն նախարարի պարտականությունների կատարման հետ, եւ, հետեւաբար, խորհրդարանը իրավասու չէ դատական հետապնդում կատարել:





























