Եվրոպական միությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ներկայացրել է նախատեսվող պատասխան պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են կիրառվել ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի արտադրանքի վերաբերյալ մաքսատուրքերի սահմանմանն ի  պատասխան, հաղորդում է DW-ն:

Մաքսատուրքերի ընդհանուր ծավալը կարող է կազմել 1,4 միլիարդ եվրո: Բրյուսելում հենց այսքան են գնահատում   Վաշինգթոնի կողմից մաքատուրքերի ներդրման դեպքում հնարավոր վնասը:

Ամերիկյան ապրանքների ցանկը, որոնք հունիսի 20-ից կարող են եվրոպական 25 տոկոսանոց մաքսատուրքերով ներկրվել, ենթադրաբար կվերաբերեն նարնջի հյութին, վիսկիին, ծխախոտին եւ մոտոցիկլներին:

ԱՄՆ-ի մաքսատուրքերը սահմանվել են մարտի 23-ից: Պողպատից արտադրանքների համար դրանք կազմում են 25 տոկոս, ալյումինի համար` 10 տոկոս:

Դեռ անհայտ է, թե ԱՄՆ վարչակազմը գործնականում ինչ որոշում կընդունի: