Պետական եւ մասնավոր հատվածի խոշորագույն արհմիությունները հունվարի 20-ին Հունաստանում չորսժամյա գործադուլ են անցկացրել։ Գործադուլներին մասնակցում են երկաթուղայինները, ավտոբուսի վարորդները, դեղագործները եւ փաստաբանները։ Գործադուլն իրականացվում է ի նշան Հունաստանի գերագույն դատարանի՝ Արեոպագի մոտ ցույց անող թոշակառուների հետ համերաշխության, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արդյունքում արդեն 48 ժամ է, ինչ չեն աշխատում ուղեւորատար եւ բեռնատար գնացքներն, ինչպես նաեւ էլոկտրագնացքները։

Դեղատների սեփականատերերը գործադուլն սկսել են, այսպես կոչված, փակ մասնագիտությունների ազատականացման կառավարության որոշման դեմ։ Արդեն մի քանի տարի է, ինչ այդ մասնագիտությունների գծով արտոնագրեր չեն տրվում։ Այդ արտոնագրերը տրվում են ժառանգաբար՝ ծնողներից երեխաներին։

Նշենք, որ Հունաստանի կառավարությունը ընդունել է մի օրինագիծ, որը հանում է տասնյակ փակ մասնագիտությունների հասանելիության սահմանափակումները։