ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռոբերտ Բրադկեն սեմտեբերի վերջին այցելելու է Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Թերրի Դեվիդսոնը;

«Աշխարհում ճանաչված շատ դիվանագետներ բարձր են գնահատում Ռոբերտ Բրադկեին, որի փորձը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում»,- ընդգծել է Դեվիդսոնը:

Հարցին,թե ով է զբաղեցնելու Բաքվում ԱՄն-ի նոր դեսպանի պաշտոնը Դեվիդսոնը հայտնել է, թե դա պարզ կլինի միայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից դեսպանի թեկնածության առաջադրումից հետո:

Ի դեպ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղյակ չէ, թե երբ է համանախագահն այցելելու Երեւան: Դեսպանությունից NEWS.am-ին հայտնել են, թե իրենք նման տեղեկության չեն տիրապետում: