Պետական այցով Հունաստանում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 20-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս էվթիմիուի հետ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի վերջին օրը Սերժ Սարգսյանը կարճատեւ առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որից հետո տեղի է ունեցել հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքից վերադառնում է Երեւան:





























