Ռուսաստանի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի գործունեության հայեցակարգի ռազմավարական ուղղություններից է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ներկայումս նույնպես մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել համագործակցությունը, հատկապես ահաբեկչության, կիբերհանցագործության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի ասպարեզում։

Նա միաժամանակ ընդգծել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն փորձում են հարթել միմյանց միջեւ առկա անհամաձայնությունները։