Ավստրալիական Qantas ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքի օդանավակայան կապված սրահի ծխով լցվելու հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Boeing 737 հետ է շրջվել թռիչքից մի քանի րոպե անց, երբ գտնվել է 900 մետր բարձրության վրա եւ բարեհաջող վերադարձել է օդանավակայան։

Qantas–ի ներկայացուցիչները հայտնել են, որ ծուխը ինքնաթիռի առաջնամասում տեղակայված խոհանոցի անսարք վառարանից է լցվել։